Ճանապարհային ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 22-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով. հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 17:30-ի սահմաններում Դալար-Արտաշատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ, 29-ամյա Սարգիս Սարգսյանի ВАЗ 2106 մակնիշի և Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 27-ամյա Էդգար Պետրոսյանի BMW X5 մակնիշի ավտոմեքենաները:

06-ի ուղևոր, Արարատի մարզի Մրգավան գյուղի բնակիչ, 29-ամյա Հակոբ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով 06-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել առվակում: