Մասիս քաղաքից այրվածքներով հոսպտալացված 12-ամյա աղջկա կյանքին անմիջական վտանգ է սպառնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևան քաղաքի Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Հովհաննես Ասալանյանը։

«Հոսպիտալացված երեխան շնչուղիների խոր այվածք ունի, մաշկի մոտ 40 տոկոսն այրված է»,- ասաց  Հովհաննես Ասալանյանը՝ հավելելով, որ երեխային միացված է արհեստական շնչառության սարք։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 23-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում այրվել է ավտոմեքենա, Ն.Մ.-ն (ծնված 2007թ.) այրվածքներով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: