Ուշագրավ դեպք է տեղի ունեցել NBC News-ի թղթակից Մեթ Բրեդլիի հետ, որը ռեպորտաժ էր ներկայացնում Սիրիայից:

Լուրերի հաղորդավարը ներկայացնում էր Բրեդլիին, երբ այդ պահին տեսախցիկը ֆիքսել էր լրագրողի ինքնատիպ «վարսահարդարման» հնարքը, որը որոշել էր ուղղել մազերը՝ թքելով ափի մեջ:

Ըստ երեւույթին, ինքը՝ լրագրողը, տեղյակ չէր, որ տեսախցիկն արդեն ուղղված էր դեպի իրեն, այդ իսկ պատճառով նա շարունակում էր կատարել այդ նույն գործողությունը:

Այդ կադրերն արագորեն տարածվել են սոցցանցերում եւ արժանացել սրամիտ մեկնաբանությունների: Որոշ օգտատերեր անգամ ցանկացել են ընդմիշտ մոռանալ այդ կադրերը: «Ինչպե՞ս դա մոռանալ»,-բացականչում էին նրանք: