Ամերիկյան Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքի 14-ամյա բնակիչ Ջեքսոն Օսվալտը Միջուկային սինթեզ հետազոտողների բաց կոնսորցիումի կողմից ճանաչվել է որպես միջուկային ռեակցիա իրականացրած ամենաերիտասարդ մարդը, հաղորդում է The Guardian-ը:

Կազմակերպությունը ճանաչել էր դեռահասի գիտական նվաճումները, երբ նա դեռ 12 տարեկան էր:

«Վերջին ամսում ես գրանցել եմ հսկայական առաջընթաց: Այժմ ես հասել եմ բավականին լուրջ արդյունքների»,-գրել է երիտասարդ Ջեքսոնը Fusor.net կայքի ֆորումում:

Դեռահասը պատմել է, որ ստեղծել էր միջուկային լաբորատորիա իր ծնողների տան հին խաղասենյակում՝ գնելով 10 000 դոլար արժողությամբ 50 000 վոլտ հզորությամբ սարքավորում դեյտերիումը տաքացնելու համար:

Այնուամենայնիվ, նշվում է, որ գիտնականները կասկածամտություն կցուցաբերեն, մինչեւ Օսվալտի աշխատանքները կստուգվեն պաշտոնական կազմակերպությունների կողմից եւ կհրապարակվեն գիտական պարբերականներում: