Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ մարտի 23-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 04:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 51-ամյա Գավամի Ահմադը Emgrand մակնիշի ավտոմեքենայով Մեղրի–Երևան ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել է ձորը:

Վթարի հետևաքնով Գ. Ահմադը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: