Նյու Ջերսին պատրաստվում է դառնալ ԱՄՆ-ի 11-րդ նահանգը, որտեղ մարիխուանան կօրինականացվի որպես զվարճանքի միջոց, հաղորդում է Associated Press-ը:

Այդ հարցի շուրջ քվեարկությունը կկայանա երկուշաբթի:

Ինչպես նշում է գործակալությունը, մարիխուանան օրինականացնելու առաջարկն անցյալ տարի հետաձգվել էր ավելի քան մեկ տարի ժամկետով եւ կրկին առաջադրվել դեմոկրատ նահանգապետ Ֆիլ Մերֆիի կողմից, որն, ի տարբերություն նախորդ նահանգապետ հանրապետական Քրիս Քրիսթիի, նպաստում է կանեփի օրինականացման գործողություներին:

Ավելին, Մերֆին կոչ է արել օրենսդիրներին աջակցել իր նախաձեռնությանը: