Բոտսվանայի բնակիչը մասնավոր ինքնաթիռով բախվել է իր տանը՝ նպատակ ունենալով սպանել իր տիկնոջը վեճից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Eyewitness News պորտալին:

Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ ամուսինների միջեւ կոնֆլիկտը ծագել էր ապագա զավակի պատվին կազմակերպված երեկույթի ժամանակ: Ինչպես պատմել են ականատեսները, տղամարդը կոպիտ վերաբերմունք է ցուցաբերել իր տիկնոջ նկատմամբ, ինչի համար հյուրերը խնդրել են նրան հեռանալ:

Այնուհետեւ տղամարդը զանգահարել էր իր ընկերոջը տեղեկանալու համար, թե որտեղ է իր կինը: Ընկերոջ համար դա կասկածելի էր, եւ նա խնդրել էր բոլոր հյուրերին լքել տունը, որին որոշ ժամանակ անց բախվել էր ինքնաթիռը:

Վթարի հետեւանքով զոհվել է միայն օդաչուն: