Այսօր՝ մարտի 24-ին, մրցել են ԱԺ պատգամավորների եւ խորհրդարանում հավատարմագրված լրագրողների ֆուտբոլային թիմերը։

Պատգամավորների թիմում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին Մխիթար Հայրապետյանը, Երջանիկ Հակոբյանը, Արտակ Մանուկյանը, Գևորգ Պապոյանը, Ռուստամ Բաքոյանը։ Առաջին խաղակեսի ընթացքում նրանց է միացել նաեւ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Լրագրողների թիմում էին Արսեն Սարգսյանը, Դավիթ Խուդավերդյանը, Սևակ Գրիգորյանը, Սեյրան Վանցյանը, Եսայի Պետրոսյանը, Վաչիկ Գրիգորյան, Խաչատուր Էլոյանը, Նարեկ Բարսեղյանը, Կորյուն Ղազարյանը:

Խաղն ավարտվել է 4-2 հաշվով։ Պատգամավորների թիմից գոլերի հեղինակ դարձան Մխիթար Հայրապետյանը եւ Ռուստամ Բաքոյանը, լրագրողների թիմից պատգամավորների դարպասը գնդակ ուղարկեցին Սեյրան Վանցյանը, Սևակ Գրիգորյանը, Նարեկ Բարսեղյանը և Խաչատուր Էլոյանը: