Քենիայից բնական գիտությունների ուսուցիչ, վանական Փիթեր Թաբիչին ճանաչվել է որպես աշխարհում լավագույն ուսուցիչ, հաղորդում է BBC News-ը:

Հայր Փիթերի մրցանակը 1 մլն դոլար է:

Նշվում է, որ Թաբիչին ծախսում էր գրեթե ամբողջ ուսուցչական աշխատավարձն իր աշակերտներին աջակցելու համար Փվանի-Վիլիջի ցերեկային միջնակարգ դպրոցում, որը հակառակ դեպքում չէր կարողանա գնել աշակերտների համար հագուստ եւ դասագրքեր:

Մրցույթի ժամանակ հատկապես բարձր են գնահատվել քենիացի ուսուցչի ձեռքբերումները, որին հաջողվում էր դասավանդել երեխաներին լեփլեցուն դասարաններում եւ դասագրքերի պակասի պայմաններում:

Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Դուբայում: Առաջին անգամ մրցանակաբաշխությունը տեղի էր ունեցել 2015 թվականին: Անցյալ տարի մրցանակը ստացել էր Մեծ Բրիտանիայի Բրիստոլ անբարենպաստ շրջանի դպրոցներից մեկի կերպարվեստի ուսուցիչը: