Գոլանը, ինչպես Արցախը, Իսրայելի տարածքում է հայտնվել պատերազմի արդյունքում, մի տարբերությամբ, այնտեղ մինչ պատերազմը հրեաներ չէին ապրում, ի տարբերություն Արցախի, որտեղ հայեր էին ապրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարությանը, որ Գոլանի բարձունքները պետք է ճանաչել որպես Իսրայելի մաս:

«Մինսկի խմբի համանախագահներն են` ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: Մինսկի խումբը գործում է հելսինկյան սկզբունքների, մասնավորապես տարածքների ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման վրա:

Թրամպը ասել է, որ Գոլանի բարձունքները պետք է ճանաչել որպես Իսրայելի մաս: Գոլանը, ինչպես Արցախը, Իսրայելի տարածքում է հայտնվել պատերազմի արդյունքում, մի տարբերությամբ, այնտեղ մինչ պատերազմը հրեաներ չէին ապրում, ի տարբերություն Արցախի, որտեղ հայեր էին ապրում:

Հիմա գանք մեկնաբանությանը, ԱՄՆ պետքարտուղարն ասել է. "Գոլանի ճանաչելը որպես Իսրայելի մաս, ամբողջությամբ համապատասխանում է տեղում ստեղծված իրավիճակին և տեղում ստեղծված փաստին":

Ռուսատանը Ղրիմի միացումը նույնպես համարում է ստեղծված իրավիճակից դուրս եկող փաստ: Ռուսաստանը չի ճանաչում Գոլանում ստեղծված փաստը, ԱՄՆ-ն` Ղրիմում: Հիմա դա առևտրի խնդիր է, իրար վրա այդ փաստերը պետք է ծախեն: Դա պրոցես է:

Հիմա գանք Արցախում ստեղծված փաստին: Պարզ է, որ "սկզբունքները" մեկնաբանությունից են կախված և` շահերից, մի բան ծախում ես, մի բան` առնում: Բայց մեկնաբանության տվյալ փաստը հետաքրքիր գործիք է, կարելի է դրանց վրա հենվել:

ԱՄՆ-ն և Ռուսաստանը առնել-ծախելու գործում են խորացել, Ֆրանսիան էլ իր առևտուրն ունի աշխարհի տարբեր անկյուններում: Շուկային պետք է մասնակցել: Հույս ունեմ, որ մենք մեր առևտրական ջիղը վերջնականապես դեռ չենք կորցրել»,- ասված է նրա գրառման մեջ:

<iframe src="https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fstepan.danielyan%2Fposts%2F10217853616829410&width=500" width="500" height="337" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true" allow="encrypted-media"></iframe>