Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը զբաղվել է ԱՄՆ-ի պատմության ամենախոշոր կեղծիքներից մեկի հետաքննությամբ, որի հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Կիրակի նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Պետք է պարզել՝ ինչպես է այս ֆարսն առաջացել եւ բյուրոկրատների գործողությունների շնորհիվ՝ ձնագնի պես վերածվել Ամերիկայի պատմության ամենախոշոր կեղծիքներից մեկի:

Պատասխանատուները պետք է այս նամակի համար պատասխան տան ամերիկյան դիվանագիտությանը»,-Twitter-ի էջում գրել է նա:

Նա թվարկել է, թե որքան ռեսուրսներ են ապարդյուն ծախսվել 2016-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանին վերագրվող միջամտության հետաքննության համար:

«Հիլարի Քլինթոնին համակրող 19 իրավաբաններ, ՀԴԲ 40 գործակալներ, մոտ 50 մլն ծախսեր, 2800 օրակարգեր, 500 վկաներ, խուզարկության  500 կարգադրագրեր, բանակցությունների 230 ձայանգրություններ, 50 հեռախոսային գաղտնալսումներ,  13 հարցում արտասհամանյան պետությունների հատուկ ծառայություններին», - մանրամասնել է ԱՄՆ նախագահի որդին:

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը, որը միաժամանակ կատարում է գլխավոր դատախազության գործառույթներ, ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության արդյունքների վերաբերյալ զեկույց էր ներկայացրել: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Մոսկվայի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի միջեւ պայմանավորվածություն չի եղել: Միեւնույն ժամանակ, զեկույցում կա պնդում, որ  Ռուսաստանը փորձել է ընտրությունների վրա ազդել «Ինտերնետային հետազոտությունների գործակալության» եւ հաքերային հարձակումների միջոցով:

Թրամփը եւ նրա օգնականները բազմիցս մերժել են նախընտրական քարոզչության ընթացքում ՌԴ պաշտոնական անձանց հետ որեւէ անօրինական շփումների մասին կասկածները: Մոսկվան նույնպես բազմիցս հերքել է ԱՄՆ-ում ընտրությունների ընթացքի վրա ազդելու փորձերի մասին մեղադրանքները: