Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը եւ նրա կինը՝ թագուհին Լետիսիան, որոնք պետական այցով կիրակի լույս երկուշաբթի գիշերը ժամանել էին Արգենտինա, գրեթե մեկ ժամ մնացել են ինքնաթիռում՝ անհրաժեշտ բարձրության օդանավասանդուղքի բացակայության պատճառով, գրում է Vanguardia-ն:

Թագավորական զույգին տեղափոխող իսպանական ՌՕՈՒ Airbus օդանավը Բուենոս Այրես է ժամանել երեկոյան մոտավորապես 9-ին:

Վայրէջքից հետո Ֆելիպե VI-ը  եւ թագուհին Լետիսիան պետք է իջնեին իրենց սպասող պատվիրակության մոտ՝ Իսպանիայի եւ Արգենտինայի ԱԳ նախարարների եւ այլ պատվավոր հյուրերի, սակայն բերված օդանավասանդուղքը չի հասել  ինքնաթիռի դռնաը:

Խնդրի լուծման տարբերակների թվում քննարկվում էր թագավորական ինքնաթիռը Էսեյս օդանավակայան ուղարկելը՝ Արգենտինայի մայրաքաղաքի եւս մեկ օդակայան: Ի վերջո Airbus-ին անհրաժեշտ բարձրության սանդուղք են մոտեցրել եւ Իսպանիայի միապետը մեկ ժամ սպասելուց հետո կարողացել է իջնել դիմավորողների մոտ:

Ֆելիպե VI-ը կնոջ հետ Արգենտինա ժամանելու հրավեր էին ստացել երկրի նախագահ Մաուրիսիո Մակրիից:

Ուղեւորությունը կոչված է «ցույց տալ երկկողմ հարաբերությունների ինտենսիվությունը եւ դրանք խորացնելու եւ բազմաբնույթ դարձնելու մտադրությունը»: