«Շերեմետեւո» օադանավակայանում ինքնաթիռի շասսի տակ ընկած ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մահվան հիմնական վարկածը հանգում է նրան, որ ուղեւորների թռիչքի եւ գրանցման խմբի դիսպետչերները խախտել են տեխնիկական կանոնակարգը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ Մոսկվայի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչության ղեկավար Սերգեյ Վազյուլինին:

Նրա խոսքով՝ ՀՀ 25-ամյա քաղաքացի Ալբերտ Եփրեմյանը, որը արտաքսվել էր Իսպանիայից, ուղեւորների թռիչքի եւ գրանցման խմբի դիսպետչերների կողմից տեխնիկական կանոնակարգի խախտման պատճառով ապօրինի հայտնվել էր թռիչքուղում:

Քննիչները կարծում են, որ «Շերեմետեւո» ժամանելուց հետո տղամարդուն չեն հսկել եւ ավտոբուս նստելու եւ Երեւանի թռիչքին հետեւելու  փոխարեն նա ուղղվել է թռիչքուղի: Այստեղ նա ընկել է թռչող Boeing 737-ի տակ:

Եփրեմյանի մահից հետո ՌԴ ՔՕ 263.1 հոդվածի 3-րդ մասով (տրանսպորտային անվտանգության ոլորտում պահանջների խախտում) հարուցված քրեական գոքրծի հետաքննությունը շարունակվում է, նշել է ՔԿ ներակայացուցիչը:

«Շերեմետեւո» օադանավակայանում դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի նոյեմբերի 20-ին: Թռիչքուղում հայտանբերվել էին 20-25 տարեկան տղամարդու մնացորդներ: Ուղեւորատար ինքնաթիռը թափավազքի ժամանակ նրան վրաերթի էր ենթարկել:

Աթենք ուղեւորվող օդանավի օդաչուն դիսպետչերներին հաղորդել էր, որ ենթադրաբար թռիչքուղում բախվել է կենդանու:

Նախնական վարկածի համաձայն՝ Եփրեմյանը դուրս է եկել ավտոբուսից եւ վազել դեպի թռչող ինքնաթիռը.  նրան չեն հասցրել կանգնեցնել: