Շրջաններում բժիշկների պակասի խնդրի լուծման նպատակով Հայաստանի առողջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակում պայմանագիր կկնքի օրդինատորների հետ, որպեսզի նրանք ուսումն ավարտելուց հետո հինգ տարով աշխատանքի տեղավորվեն շրջաններում։ Այս մասին մարտի 25-ին բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկուցի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

Փոխնախարարը տեղեկացրել է, որ ներկայում շրջաններում կան երկու հարյուր մասնագետի թափուր տեղեր։ «Մարզերում հիմնականում զգացվում է անեսթեզիոլոգների պակաս»։ Անցած տարի մեզ տվեցին 49 տեղ, եւ մենք պայմանագրեր ենք կնքել»,- պարզաբանել է Նանուշյանը։

Նա նաեւ նշել է, որ երեք ամսով նույնպես մարզեր կուղարկվեն  երեւանյան բուժհաստատությունների բժիշկներ։