«Բատկիվշչինա» կուսակցության նախագահ եւ նախագահի թեկնածու Յուjլա Տիմոշենկոն խոստացել է նստեցնել Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին։ Այս մասին նա ասել է լրագրող Դմիտրի Գորդոնի հետ հարցազրույցում։

Բացի այդ, Տիմոշենկոն ասել է, որ կնստեցնի նաեւ Պորոշենկոյի երեք ընկերներին, եթե ուկրաինական դատարանը նրանց մեղավոր ճանաչի։ Նա ընդգծել է, որ դատարանը պետք է պատժի նախագահին «զանցանքների» եւ «համապարփակ կոռուպցիայի» համար»։

Ավելի վաղ Տիմոշենկոն ասել էր, որ ԵՄ-ում սկսվել են հակակոռուպցիոն հետաքննություններ  Պորոշենկոյի դեմ։ Տիմոշենկոն նշել է, որ հետաքննությունն արդեն սկսվել է, եւ այն վարում են միանգամից մի քանի կողմեր՝ ԵՄ-ը, Բրիտանիան եւ ԱՄՆ-ը։