ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 25-ին, անցկացնում է արտահերթ նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված է 7 հարց, որից 2-ը՝ չզեկուցվող:

Նշենք, որ օրակարգում է մասնավորապես, աջ ղեկով մեքենաների ներմուծման վերաբերյալ կառավարության երկու որոշումները: Ըստ այս որոշումների, աջ ղեկով մեքենաները, որոնք Հայաստան են ներմուծվել մինչեւ դեկտեմբերի 31-ը, հնարավորություն կունենան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվել եւ առանց ղեկի տեղափոխման շահագործվել ՀՀ տարածքում: