Կան ոլորտներ, որոնք ուզում են ստվերից դուրս գալ, բայց օրենսդրությունն այնպիսին է, որ ստվերից դուրս գալու պարագայում կարող են ունենալ հարկային այնպիսի բեռ, որը, իրենց գնահատմամբ, կլինի իրենց շահութաբերության հաշվին: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով, կան նաեւ այնպիսի հարկ վճարողներ, որ ուզում են գերշահույթներ շարունակել ունենալ. «Միկրոմակարդակում ստվերից դուրս գալը տվյալ ընկերության շահութաբերության հաշվին պետք է լինի: Բայց դա իրական շահութաբերություն չէ, այլ պետության հաշվին ձեռք բերված շահութաբերություն է»,-ասաց Անանյանը: