Հայաստանի կառավարության գործունեությունն ուղղված էր տնտեսության ընդգրկունության բարձրացմանը, որի արդյունքներն արդեն ակնհայտ են: Մարտի 25-ին խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նիստում՝ բարեփոխումների իրականացման եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկմանն այս մասին ասաց Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով, եթե խոսենք շուկայի ազատականացման մասին, ապա 2018-ի վերջին շաքարավազի խոշոր ներկրողների մասնաբաժինը կազմել է 78 տոկոս, մինչդեռ այն նախկինում կազմում էր 95 տոկոս:

«Բանան ներկրողների դեպքում նրանց մասնաաժինը նախորդ 57 տոկոսի փոխարեն կազմել է 30 տոկոս: Բենզինի խոշորագույն ներկրողի մասնաբաժինը նախորդ 43 տոկոսի փոխարեն կազմել է 29 տոկոս եւ այլն », - նշեց Խաչատրյանը: