Այսօր՝ մարտի 25-ին, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանձնաժողովի կողմից ձեւավորված մրցութային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում բացվել են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար ներկայացված հայտերը:

Մրցութային հանձնաժողովի անդամները ստուգելով փաթեթների ամբողջականությունն ու համապատասխանությունը թափուր պաշտոնի համար ներկայացված պահանջներին, սկսել են ուսումնասիրման գործընթացը, որը կտեւի 10 օր:

Հիշեցնենք, որ ՀՌԸ խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտ է ներկայացրել 23 թեկնածու, որի ընտրության վերջնական որոշումը կկայացնի մինչեւ ապրիլի 1-ը: