Ծիծաղելի բան է, քաղաքացու օր չի լինում, այդպես որ լինի, կարելի է երբեմն գյուղացու օր էլ հայտարարել, ու այդպես հերթականությամբ գնալ: Այդ մասի այսօր՝ մարտի 25-ին ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, նախկի պատգամավոր, ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Կառավարության սահմանած Քաղաքացու օրվան:

«Տոները, որոնք ժողովուրդը ընդունում է, եւ ոչ բոլոր տոներն է ժողովուրդն ընդունում, դա ոչ թե մեր ասելով է, կամ իշխանության ասելով է, այլ ինքը ժողովուրդն է իր տոներն ընդունում: Մեր ժողովուրդը հակված չէ որեւէ տոն ընդունել, ինչպես բոլոր տոները այդպես էլ այդ տոնը կողքով կգա, կանցնի, կգնա»,-ասաց նա:

Հարցին, թե ինքը նշելու է արդյոք ապրիլի վերջին շաբաթը որպես քաղաքացու օր, Սահակյանը բացասական պատասխան է տվել. «Իհարկե չեմ նշելու, քանի որ ամեն օրն է քաղաքացու օրը: Եթե ապրում ես, շնչում ես, կարողանում ես շրջապատի հետ հարաբերվել, դա քաղաքացու օր է»: