ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 25-ին, կազմել է 485.98 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 550.08 դրամ (աճել է 0.86 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 640.13 դրամ (աճել է 3.56 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.56 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 241.56 դրամ, ոսկի՝ 20,488.56 դրամ, պլատին՝ 13,327.8 դրամ: