Ցայսօր Հայաստանում, ըստ էության, գոյություն չի ունեցել նվազագույն թոշակ հասկացությունը։ Այս մասին մարտի 25-ին խորհրդարանի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  «Պետական թոշակների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաղիյանը։

Նրա խոսքով՝  ներկայում ծերության թոշակը (ստանում են աշխատանքային ստաժ չունեցող մարդիկ) կազմում է 16 հազար դրամ, բայց 2019 թվականի հունվարի 1-ից այն հետին թվով կկազմի 25 հազար 500 դրամ։ «Ծերության թոշակ ստանում են այն անձինք, որոնց 65 տարին լրացել է, բայց որոնք չունեն նվազագույն աշխատանքային ստաժ թոշակ ստանալու համար, ինչպես նաեւ նվազագույն աշխատանքային ստաժ չունեցող առաջին խմբի հաշմանդամ են։ Կառավարության որոշումը վերաբերում է նաեւ այն քաղաքացիներին, որոնք ունեն աշխատանքային ստաժ, բայց որոնց թոշակը ամսական 25 հազար 500 դրամից ցածր է։ Այդ մարդկանց թոշակը նույնպես կբարձրանա եւ հունվարի 1-ից կկազմի 25 հազար 500 դրամ»,- պարզաբանել է Սաղիյանը։

Այսպիսով, ընդհանուր առմամբ շահ կստանա միայն հանրապետության մոտ 85 հազար քաղաքացի, աշխատանքային թոշակները, որ ստանում է աշխատած բնակչությունը, բարձրացված չեն լինի։ «Այս նախաձեռնության գլխավոր նպատակը ծայրահեղ աղքատության դեմ պայքարն է հանրապետությունում։ Նաեւ այդ գումարը կհամապատասխանի նվազագույն պարենային զամբյուղին»,- հավելել է փոխնախարարը։

Բացի այդ, պաշտոնյան նաեւ նշել է, որ մինչեւ հիմա որոշակի անարդարություն կար այն անձանց հարցում, որոնք հաշմանդամության տարբեր խմբեր ունեին. նրանք բոլորն ստանում էին միանման նպաստներ, իսկ միակ տարբերությունը նրանց անվճար տրամադրվող դեղորայքի քանակությունն ու տեսականին էր։

«Նոր օրինագծով առաջարկվում է 40 տոկոսով բարձրացնել նպաստներն այն քաղաքացիների համար, որոնք ունեն հաշմանդամության առաջին խումբ, եւ 20 տոկոսով նրանց համար, ովքեր երկրորդ խմբի հաշմանդամ են։ Այսպիսով, հաշմանդամության առաջին խումբ ունեցող անձանց համար գումարը կբարձրանա 6400 դրամով, իսկ երկրորդ խմբի համար՝ 3200 դրամով»,- ընդգծել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը՝ հիշեցնելով, որ այն կազմել է 21500 դրամ։

Այս բոլոր նպատակների համար, ինչպես տեղեկացրեց Սմբատ Սաղիյանը, պետբյուջեից կհատկացվի մոտ 110 մլն դրամ։

Օրինագիծն արժանացել է Հանձնաժողովի միաձայն դրական եզրակացությանը։