Հայաստանում գործող մարզական դահլիճների գույքագրում պետք է իրականացնել, որոնք տրվում են վարձակալության: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, կառավարության արտահերթ նիստում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ տոկոս են կազմում այս կարգի գործարքները եւ գործարքներն ինչքանո՞վ են ստվերային, ինչքանո՞վ են իրական: Ինչքանո՞վ է պայմանագրում արձանագրված հենց այն գումարը, որը դե ֆակտո իրականում վճարվում է, եւ ինչքանո՞վ է այս պետական ենթակառուցվածքը ծառայում, այդ թվում՝ պետական մարմնակրթական քաղաքականությանը, որը շատ կարեւոր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դպրոցների տարածքների վարձակալության իրական պատկերը հասկանալու համար վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին համատեղ ուսումնասիրություն անցկացնել եւ մեկ ամսվա ընթացքում ներկայացնել տեղեկատվություն այդ մասին: