Առանց հիմնարար գիտելիքների զարգացման Հայաստանում անհնար է զարգացնել ռոբոտատեխնիկան։ Այս մասին մարտի 25-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով՝ պետք է տարբերել առարկաները, որոնք զարգացնում են վարպետությունը, եւ այն առարկաները, որոնք զարգացնում են գիտելիքները։ «Եթե բնական գիտությունները զարգացնում են հենց գիտությունը, ապա ինֆորմատիկան եւ ռոբոտատեխնիկան ապահովում են դրանց կիրառումը։ Եթե մենք չկարողանանք ապահովել գիտելիքների պատշաճ մակարդակ բնական գիտությունների ոլորտում, ապա չենք ստանա այն արդյունքը, որն ակնկալում ենք»,- նշել է նա։