Փետրվարի 26-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 13.00-ից 13.40-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են «Սամսունգ» բջջային հեռախոսը:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների եւ քննչական բաժնի ծառայողները համատեղ պարզել են, որ գողությունը կատարել է 1973 թ. ծնված Արման Ա.-ն, որը մարտի 24-ին, ժամը 13.00-ին, Մինաս Ավետիսյան փողոցից բերման է ենթարկվել Քանաքեռ-Զեյթունի բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Արման Ա.-ն ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: