ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում «Պայքար կոռոիպցիայի դեմ, մրցունակ, մասնակցային եւ ներառական տնտեսություն» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Փոխվարչապետը հավաքի մասնակիցներին է ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները, գործուն մեխանիզմները եւ դրանց արդյունավետ կիրառման շրջանակում ՀՀ որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականության առանցքային դրույթներն ու սկզբունքները:

Տիգրան Ավինյանը անդրադարձ է կատարել նաեւ ՀՀ տնտեսության առկա վիճակին, մրցակցային առավելություններին եւ զարգացման առաջնահերթություններին: