Երեւանում, այսօր՝ մարտի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել. Ժամը 13։40-ի սահմաններում Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 31-ամյա Սերգեյ Ա.-ն իր վարած BMW X5 մակնիշի 01 NT 010 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երեւանի 1-03 շտապօգնություն, այնուհետեւ մինչ շտապօգնության ժամանումը քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում:

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը, ով, ըստ հավաքվածների, 20-25 տարեկան աղջիկ է։