Տեղատարափ անձրեւների հետեւանքով Իրանի Ֆարս նահանգի Շիրազ քաղաքում հեղեղում է տեղի ունեցել։ Զոհվել է առնվազն 11 մարդ, տեղեկացնում է Tasnim-ը։

Շտապօգնության ծառայության տնօրեն Փիր Հոսեյն Քուլիվանդը տեղեկացրել է, որ 45 մարդ վնասվածքներ է ստացել, 30 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուսները բուժօգնություն ստանալուց հետո ուղարկվել են տուն։

Արտակարգ իրավիճակների եւ փրկարար կազմակերպությունները կատարյալ մարտական վիճակի են բերված Իրանի տարբեր նահանգներում, քանի որ, ինչպես սպասվում է, տեղատարափ անձրեւները մինչեւ մարտի 26-ը կշարունակվեն երկրի մեծ մասում, մանավանդ արեւմտյան եւ հարավային շրջաններում։