Իսպանական շինարարական ընկերությունը 17 այլ ընկերություններին ավելի քան 1.5 մլրդ դրամ է պարտք: Մարտի 25-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարի խոսքով «Կապալառո» ընկերությունը ( «Կոստիան Կոնկորդ» իսպանական ընկերություն)  ընկերությունների հետ պայմանագիր է կնքել, որպեսզի նրանք օգնեն Տրանշ-2 փուլի շրջանակում Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացման գործում:

 «Թե ինչու վճարումները չեն կատարվել, մեզ հայտնի չէ»,- նշեց Արշակյանը: Նախարարը հավելեց, որ պետությունն ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունները:

«Բանակցություններ են ընթանում իսպանական ընկերության հետ: Առաջիկայում սպասում ենք իսպանական ընկերության ներկայացուցիչների այցին բանակցությունները շարունակելու համար»,-  եզրափակեց նա: