Մարտի 13-ին Թումանյանի քննչական բաժնից ստացվել է գրություն այն մասին, որ քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակված եւ կատարված մասնագիտական ստուգման ժամանակ «Դսեղի անտառտնտեսության» մասնաճյուղի կողմից անտառխախտման արձանագրությամբ արձանագրված ծառերի կոճղերը զննելու ընթացքում հայտնաբերվել են ապօրինի հատված բալենի, հացենի, հաճարենի եւ 2 հատ բոխի ծառերի կոճղեր:

Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմում է 310.500 դրամ:

Մարտի 23-ին օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2018թ. դեկտեմբերից մինչեւ 2019 թ. հունվար «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսության» մասնաճյուղի «Լեսնոյ» կոչվող հանդամասում՝ Լեւոն Ղ.-ն իր բենզասղոցով ապօրինի հատել է բալենի եւ բոխի ծառեր, տեղափոխել Դսեղ գյուղում գտնվող իր տուն եւ օգտագործել որպես վառելափայտ:

Լեւոն Ղ.-ն ներկայացվել է Թումանյանի քննչական բաժին: