Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը մարտի 29-ին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հաղորդվում է Ավստրիայի նախագահի պաշտոնական կայքում:

Կայքի տեղեկատվության համաձայն՝ նույն օրը Վան դեր Բելլենը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտի 29-ին Վիեննայում: