Մոսկվայի մարզի Արբիտրաժային դատարանը մերժել է «Ռոսգոսստրախի»՝ Cimarex Management Limited-ին «ՌԳՍ Արմենիա» դուստր ապահովագրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի վաճառքի գործարքը չեղյալ հայտարարելու մասին հայցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հայցի շրջանակում ապահովագրական ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել նախորդ սեփականատերերի կողմից  հայկական դստեր վաճառքը  եւ «Ռոսգոսստրախին» վերադարձնել բաժնետոմսերը:

«Դատարանը որոշել է մերժել հայցի պահանջների բավարարումը, որոշումը կարող է օրենքով սահմանված ժամկետում բողոքարկվել», - ասել է դատավորը: