Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 26-ին, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը։

Մինչեւ նիստի մեկնարկը՝ գործով քննիչ Հրաչ Մուշեղյանը միջնորդեց քննությունն անցկացնել դռնփակ, քանի որ հնարավոր է՝ հրապարակվեն նախաքննական գաղտնիք պարունակող նյութեր։ Պաշտպանական կողմն առարկեց միջնորդությանը։

Դատավոր Գագիկ Պողոսյանը մեղադրանքի կողմի միջնորդությունը՝ դատական նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ մերժեց։ Չնայած նիստն ընթանում է դռնբաց, դատավորը թույլատրեց տեսանկարահանել ընդամենը 10 րոպե։

Նիստը շարունակվում է։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։ Նա կալանքի տակ է։