ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն ՀՀ ԱԺ արտաքինհարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ՌուբենՌուբինյանի ուղեկցությամբ մարտի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդիհուշահամալիր:

Բարձրաստիճան հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ,հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը:

Լիլիան Մորի Պասքիեն եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում:

ԵԽԽՎ նախագահը նշել է, որ այսօր էլ դեռ իրականացվում են

Ցեղասպանություններ եւ պետք է պայքարել ատելության, այլատյացության եւ խտրականության դեմ: «Դրանք հանգեցնում են հանցագործությունների եւ դեմ են մարդու իրավունքներին, արժանապատվությանը»,- ասել է Լիլիան Մորի Պասքիեն: