Թուրքիայում ընթացող ավագանու ընտրությունների ժամանակ բախումների հետեւանքով սպանվել է երկու մարդ, եւս տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Anadolu թուրքական գործակալությանը:

Ինչպես հաղորդում է AP-ը՝ վկայակոչելով թուրքական գործակալությանը, Մալաթիա նահանգի թեկնածուների կողմնակիցների միջեւ կոնֆլիկտի հետեւանքով երկու մարդ է զոհվել:

Բացի այդ, վիրավորվել է առնվազն 21 մարդ Դիարբեքիր նահանգում նմանօրինակ բախումների հետեւանքով: Մարդին նահանգում վնասվածքներ են ստացել առնվազն 9 քաղաքացիներ:

Եւս 12 մարդ ստացել է թեթեւ վնասվածքներ Սիրիայի սահմանակից Շանլիուրֆա քաղաքում տեղի ունեցած բախումների հետեւանքով:

Երկու մարդ վիրավորվել է թեկնածուների բարեկամների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով Ստամբուլի Կադիքեյ շրջանում:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 31-ին, Թուրքիայում ընթանում են ՏԻՄ ընտրությունները: