Հայտնի մոդել եւ 1964թ․ «Գոլդֆինգեր» ֆիլմում Շոն Կոներիի կերտած Ջեյմս Բոնդի ընկերուհու դերակատար Տանյա Մալեն մահացել է 77 տարեկան հասակում՝ հայտնում է Fox News-ը։

Դերասանուհու մահվան լուրը հաստատել են Twitter-ում «բոնդիանայի» պաշտոնական էջում։

Մալեն ծնվել է անգլիական Բլեքպուլ քաղաքում, 1941թ․ մայիսի 19-ին։ Նա կինոաստղ Հելեն Միրենի զարմուհին է։ Նա այցելել է Լյուսի Քլեյթոնի մոդելների դպրոց եւ 16 տարեկանից սկսել իր հաջողված մոդելային կարիերան։

Հայտնի է, որ Մալեն սկզբնապես մասնակցել է «Բոնդի այլ ընկերուհու» քասթինգին՝ «Ռուսաստանից՝ սիրով» ֆիլմի համար, սակայն, չնայած իր ռուսական ծագմանը, չի անցել։ Հետագայում նա հայտնվել է հայտնի «Գոլդֆինգեր»-ում։