ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում, ինչպես նախորդ անգամ, չպատասխանեց լրագրողների հարցերին:

Նրան ուղղվեցին տասնյակ հարցեր, սակայն  նա լուռ այցելում էր ապրիլյան զոհերի շիրիմներին եւ ծաղիկներ դնում:

Միայն երբ լրագրողներից մեկն ասաց, որ տեսակետներ են հնչում, որ ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»:

Հարցին, թե երբ է վերջապես խոսելու, նա արձագանքեց. «Երբ ժամանակը գա»:

Մեքենան նստելիս ՀՀ երրորդ նախագահը դիմելով բոլոր հավաքվածներին ասաց ցտեսություն ու հեռացավ:

Երբ ժամանակը գա, ելույթ կունենամ. Սերժ Սարգսյան