Թուրքիայում ոստիկանները ահազանգի հիման վրա հայտնաբերել են Կոմմագենեի հայ արքա Անտիոքոսի մարմարե արձանը գրությունով։

Թուրքական Sabah–ի փոխանցմամբ՝ ոստիկանները Բալըքեսիր նահանգում կանգնեցրել են դեպի Չանաքքալե ուղեւորվող մի մարդատար մեքենա եւ խուզարկության ժամանակ հայտնաբերել Կոմմագենեի հայոց արքա Անտիոքոսի մարմարե արձանը՝ «Կոմմագենեի թագավորթյան արքա Անտիոքոսի վերջին հանգրվանը» գրությամբ։

Մասնագետները հիշյալ արձանը գնահատել են 250 հազար եվրո։