Հայաստանը 79-րդ տեղն է զբաղեցրել 2018թ․ կիբեռանվտանգության Գլոբալ ինդեքսում (Global Cybersecurity Index 2018 )։ Իր դիրքերը նախորդ տարվա համեմատ բարելավելով 32 կետով, Հայաստանը հայտնվել է այն երկրների թվում, որոնց կիբեռանվտանգության մակարդակը գնահատվում է որպես միջին։ Վրաստանը զբաղեցրել է 18-րդ տեղը, Թուրքիան՝ 20-րդ, Ադրբեջանը՝ 55-րդ, Իրանը՝ 60-րդ։

Այս համատեքստում անենաանվտանգ երկրներն են համարվել Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Լիտվան եւ Էստոնիան։

Ինդեքսի կազմման ընթացքում հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպես երկրի հավատարմությունը կիբեռանվտանգությանը, գնահատվել է օրենսդրական դաշտը, տեխնիկական տվյալները, որակի բարձրացման եւ համագործակցության մակարդակը։