18-ամյա ճապոնուհին իր երկար մազերով դարձել է Գինեսի գրքի ռեկորդակիր։ Կեյտո Կավախարան մանուկ հասակում ստացած վնասվածքից հետո գլխին մնացած սպիի պատճառով մազերը երբեք չի կտրել։ Արդյունքում նրա մազերը աճել են մինչեւ 155 սմ։

Կավախարան որոշել է քոլեջ գնալուց առաջ կտրել մազերը։ Նա ասել է, որ իր մազերը կօգտագործվեն բարեգործության համար՝ դրանցից հիվանդ մարդկանց համար կեղծամներ կպատրաստեն։