Այսօր մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանից պարզաբանում ստացանք այն մասին, որ Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի համար ոչ պետական  գնումների հետ կապված բոլոր թղթերը կարող են լինել նաեւ ռուսերենով: Ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, ով մեկ շաբաթ առաջ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով ազատվել է նույն կառույցի տնօրենի պաշտոնից:

«Ես բնականաբար սովորում եմ հայերեն: Բայց ես, ցավոք, ավելի շատ հասկանում եմ, քան կարող են արտահայտվել: Ես պարզապես չեմ ասում, որ հասկանում եմ, քանի որ ինձ հետաքրքիր է, թե ինչ են խոսում իմ հետեւում», - կատակեց Օրբելյանը:

Հանրապետությունից դուրս  հաճախակի ուղեւորությունները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան Օրբելյանն ասաց, որ առանց նախարարի համապատասխան հրամանի ոչ մի օր չի բացակայել աշախատավայրից:

«Այնպես որ, եթե մշակույթի նախարարի պաշտոնակատարը կարող է ապացուցել, որ ես գոնե մեկ օր առանց նախարարի հրամանի եղել եմ արտասահմանում կամ գործուղման մեջ չեմ եղել, ապա թող փորձի:

 

Ես գնում եմ ոչ թե զբոսնելու, այլ գործերով: Իսկ եթե արձակուրդ է լինում, ապա ես այն վերցնում եմ: Աշխատանքային գործերով մեկնում եմ Մոսկվա, Նյու Յորք, Սամ Ֆրանցիսկո, Լոս Անջելես», - ասաց Օրբելյանը: