Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի hայրապետական տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Թադեւոսյանը, ազատվելով Երեւանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստանձնած հոգեւոր տեսչի պարտականություններից, ծառայության է կոչվել Տավուշի թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մար Աթոռի տեղեկատվական համակարգից: