Հայկական բանակը ռազմական գործողությունների առաջացման դեպքում դեռ բարձր ներուժ ունի, սակայն այն աստիճանաբար սպառվում է: Ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

Նրա խոսքով՝ դա կապված է այն քաղաքական իրավական գործընթացների հետ, որոնք այսօր կատարվում են երկրում:

«Ցանկացած բանակի ռազմական ներուժը չափվում է այնպիսի չափանիշներով ինչպիսին է անձնակամզի պատրաստվածությունը, ռազմատեխնիկական ապահովվածությունը, ինչպես նաեւ զինծառայողների բարոյահոգեբանական պատրաստվածությունը: Այսօր վերջին չափանիշը նվազման միտում ունի: Դա կապված է հերոսների նվաճումների նվազեցման հետ, ինչպես նաեւ գեներալների եւ բարձրաստիճան զինվորականների նկատմամբ քրեական հետապնդման հետ», - նշեց փորձագետը:

Նա հավելեց, որ անտրամաբանական է համարում ՊԵԿ-ի աշխատակիցների համար պարգեւատրումների հիմնադրամի ավելացման մասին ապրիլի 4-ի Կառավարության որոշումը , մինչդեռ զինվորականների 1100 ընտանքիներ դեռեւս չունեն սեփական բնակարանները:

«5 մլն դրամ հատկացնելու իշխանությունների որոշումը թույլ չի տալիս լուծել այդ խնդիրը: Զինվորականների ավելի քան 300 ընտանիքներ ապրում են Երեւանում: Բնական է, որ այդ գումարը բավարար չէ նրանց բնակարաններով ապահովելու համար», - ասաց նա: