Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի համակարգող Օկտայ Գյուլալիեւը հրապարակել է Տերտերի ռազմական դատարանի 2019 թվականի հունվարի 31-ի համար (098)-7/2019 դատավճիռը:

Այս գործը վկայում է հայերի հետ համագործակցության մեջ մեղադրվող մի քանի զինվորականների խոշտանգումների եւ սպանությունների մասին:

Նշված անձինք ձերբակալվել են 2017-ի մայիսին եւ քիչ հետո՝ կալանքի տակ գտնվելով, մահացել: Հատկանշական է, որ 8 մահացածներից 4-ը հետո արդարացվել են, իսկ նրանց տանջողները կալանավորվել, սակայն ոչ կալանավորների սպանության համար:

Ինչպե՞ս է ստացվում, որ կորպուսի հրամանատարությունը, բրիգադները, որտեղ կատարվել է «դավաճանությունը», մնում են պաշտոններում, իսկ շարքայինները կտտանքների են ենթարկվում եւ խստորեն պատժվում.  հարց է հնչեցնում Գյուլալիեւը:

Օկտայ Գյուլալիեւի հրապարակման հետ կապված ՊՆ եւ Գլխավոր դատախազություն ուղարկված հարցումները մնացել են անպատասպան, Turan գործակալությունը չի կարողացել մեկնաբանություններ ստանալ:

Ադրբեջանական բանտերում կտտանքների թեման շարունակում  իրավական լուսավորման հասարակության ղեկավար, իրավապաշտպան Ինտիգամ Ալիեւը՝ վստահեցնելով, որ Ադրբեջանում խոշտանգումների փաստերի տիրույթը շատ ընդարձակ է: «Ավազակային բաժիներում», բանտերում, քննչական մեկուսարանում եւ ոստիկանական վարչություններում շատերը ամեն օր ենթարկվում են կտտանքների եւ այլասերված  բռնությունների: Այս կառույցներում սպանությունները հաճախ տեղի են ունենում կտտանքների հետեւանքով, սակայն դատարանները եւ իրավապահ մարմինները  չեն հետաքննում այդ փաստերը, անտեսում են:

Իրավապաշտպանի խոսքով՝ խոշտանգումների մասին տեղեկացրած ինստիտուտները շարքից դուրս են հանվել, իսկ նրանց աջակցող միջազգային կազմակերպությունները վտարվել են Ադրբեջանից:

«2014 թվականի ճնշումներից հետո այս կամ այն չափով մնացած որ հասարակական կազմակերպությունը համարձակություն կունենա խոշտանգումների մասին զեկույց պատրաստելու համար» – հարցնում է Ալիեւը: Ներկայացնելով խոշտանգումների օրինակները, նա ընդգծում է, որ չորս տեղանոց խցում տեղավորում են 12-15 բանտարկյալ, որոնք քնում են կամ հատակին կամ հերթով:

Բանտերում բոլորին խուզում են։ Բանտարկյալները ստիպված են ժամերով հերթ կանգնել զուգարան գնալու համար։ Բաշխման պատրվակով մարդկանց ժամերով ստիպում են կանգնած մնալ այրող արեւի կամ անձրեւի տակ։ «Եվ այս ամենը նունպես խոշտանգումներ են։ Բանտարկյալներին, նախրի պես, տեղափոխում են փոքր, հեղձուկ մեքենաների խցերում, ամենակեղտոտ վագոններում, ժամերով թողնում առանց ուտելիքի։ Ցանկը կարելի է շարունակել անվերջ։ Հասարակությունը քիչ բան գիտի այս ողբերգության մասին։ Մարդիկ վախենում են խոսել այդ մասին, քանի որ համոզված չեն, որ չեն պատժվի կամ չեն ենթարկվի կտտանքների։ Դրա համար քեզ կարող են ուղարկել տուբգոտի եւ ներարկելով՝ սպանել»,- տեղեկացրել է իրավապաշտպանը։ Ավելին, իրավապաշտպանն ասել է, որ Ադրբեջանն այնպիսի երկիր է, որտեղ կտտանքներից ու անգամ սպանության, ակցիաների ընթացքում ծեծից բողոքների համար ոչ մեկին չեն պատժում։ Ոստիկանությունում, բանտերում մարդկանց ծեծում են մահու չափ, տարածում ծեծվածի լուսանկարները բռնության ակնհայտ հետքերով, իսկ պետական մարմինները, օմբուդսմենն ասում են. «սուտ է»։ Կտտանքի ենթարկած ոստիկանին, բանտի աշխատակցին, քննիչին, գեներալին ոչ միայն չեն հեռացնում աշխատանքից, չեն ենթարկում քրեական պատասխանատվության, այլեւ, ընդհակառակը, բարձրացնում են պաշտոնը, կոչումը։ Դա բացատրվում է նրանով, որ այդ երկրում կտտանքները, կոռուպցիան, մոնոպոլիան, պատվիրված ձերբակալությունները իշխանության պահպանման կարեւոր տարրերն են։ Որպես օրինակ նա բերել է հետեւյալը, որը հայտնի է որպես Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության «ավազակային բաժանմունք»։ Եվրադատարան Ադրբեջանից ուղարկվել են շատ բողոքներ՝ կապված կտտանքների հետ։

Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 7-ին երկրի Գլխավոր դատախազությունը, Պետական անվտանգության ծառայությունը, պաշտպանության նախարարությունը եւ ՆԳՆ-ն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ զինվորականների եւ քաղաքացիական անձանց խմբի մերկացման մասին, որն աշխատել է հայերի համար Տերտերի շրջանում։ Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ Քր. Օր. 274 հոդվածով (պետական դավաճանություն)։ Հետաքննության արդյունքների մասին հասարակությանը չի տեղեկացվել։

Րաֆֆի Սամվելյան