Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրեց, որ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մերձավոր ազգականի դեմ, քանի որ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող լինել օրենքից վեր կամ արտոնյալ։ Գրառման սկզբում էլ նշել էր, որ չի ուզում մազոխիստի տպավորություն թողնել ։

Մազոխիզստի չէ, բայց դատախազի տպավորություն թողեց։ Մարդու իրավունքերի պաշտպանը այսօր պարզաբանեց ՝ քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն ունի դատախազը, ոչ վարչապետը։

Արդարադատության նախարարը ծանոթ չէր Փաշինյանի գրառմանը, եւ չնայած որ լրագրողները բառ  առ բառ պատմեցին, միևնույն է չմեկնաբանեց, ասաց՝ պետք է անձամբ կարդա։

Փաշինյանը երկրորդ գրառումն արեց ֆեյսբուքյան էջում, բացատրեց՝ ցուցումը տվել է վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական։ : Նաեւ բանավոր արձագանքեց Մարդու իրավունքների պաշտպանին։

Այս պատասխանը Գյումրիից էր։ Փաշինյանը առավոտյան նոր ճեպընթաց գնացքով մեկնել էր Գյումրի, ընդ որում՝ այս ուղեւորությունը վագոնից լայվով ցույց էր տվել։

Վարչապետը Գյումրի եկավ աշխատանքային այցով։ Այստեղ նորոգում են Տիգրան Մեծ փողոցը, բայց  Փաշինյանը նկատեց՝ շինարարական կուլտուրա չկա։

Այդ ընթացքում Փաշինյանի թիկունքում վեճ սկսվեց, իրար «կլյաուզնիկ» անվանեցին «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը եւ քաղաքապետ Բալասանյանը։ Փաշինյանը բարկացավ։

Բարկանալու մի առիթ էլ մայթերին թաթփթված աղբն էր։

Քայլելով վարչապետ դարձած Փաշինյանին նաեւ սիմվոլիկ նվեր էին պատրաստել՝ կոշիկներ։

Վարչապետը այցելեց նաեւ ռուսական ռազմական բազա, ծանոթացավ զինծառայողների կենցաղին, սպառազինություններին։

ԱԱԾ «շատ զգույշ» օպերացիան արդեն արդյունք է տվել։ Արթուր Վանեցյանն այսօր հայտարարել է, որ ձերբակալվել է «Դուխով Հայաստան-բաց հասարակություն» անունով ֆեյքը։  Երեկ վարչապետը ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր կոշտ հակահարված տալ հասարակությանը պրովոկացնող «ֆեյքերին»։ Իսկ լրագրողների հետ զրույցում Վանեցյանը ասել էր, որ «ֆեյքերի» դեմ պայքարելու են շատ զգույշ եւ մտածված։

Երեկ ուշ երեկոյան մամուլը գրեց, որ «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանը ձերբակալվել է, լուրը հաստատեց ՊԵԿ նախագահը ։Առավոտյան պարզվեց տեղեկությունը մասմաբ է ճիշտ։  ՊԵԿ-ը հայտարարեց, որ «Սպայկան» 7 մլրդ դրամից ավելի հարկ չի վճարել եւ միջնորդություն ներկայացրեց դատարան, որպեսզի կալանավորվի տնօրենը։ Ըստ ՊԵԿ-ի՝ Սպայկան «Գրինպրոդուկտ» ընկերության միջոցով մթերք է ներկրել, վրացական մաքսակետում ներկայացրել ճիշտ տվյալներ, Հայաստանին սահմանեին՝ կեղծել ապրանքի տեսակը, գինն ու քաշը։

Շուտով Դավիթ Ղազարյանը պատասխանեց՝ ՊԵԿ-ին հայտարարելով, որ պատվիրված փորձաքննությամբ են ընկերությանը 7 միլիարդի պարտք «կպցրել»։

«Սպայկայի» վիթխարի պարտքը եւ փակման վտանգը ոտքի էին հանել աշխատակիցներին, նրանք բողոքի ցույցով աջակցություն են հայտնել իրենց տնօրենին։ 

Խորհրդարանում այսօր մարդու իրավունքների խնդիրներին նվիրված լսումներին մի չտեսնված ելույթ եղավ, ամբիոնին մոտեցավ «Իրավունքի կողմ» ՀԿ ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանը, որը, պարզվեց, տրանսգենդեր է: Այսինքն՝ տղամարդ, որ սեռը փոխել է։

Նաիրա Զոհրաբյանը, որ նախագահում էր լսումները, չկարողացավ զսպել իրեն եւ դիտողություն արեց՝ քիչ-քիչ բարձրացնելով ձայնը։

Այսօր առավոտյան կրակոցներ են հնչել Երեւանում։ Իրավապահները Հարավ-Արեւմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի շենքի առաջին հարկում հայտնաբերել են հրազենից արձակված 2 գնդակ։ Պարզվել է, որ 57-ամյա Հարություն Սարգսյանը կրակել է 40-ամյա բնակչի վրա, որը զորամասի հրամանատար է, եւ ինքն էլ վնասազերծել  է կրակողին։ Գնդակներից մեկը դիպել է որովային, մյուսը՝ ազդրին․ նրան վիրահատել են։ Կասկածյալը ձերբակալվել է, ըստ նախնական տեղեկությունների, նա եղել է տուժածի նախկին վարորդը․ հրամանատարը նրան աշխատանքից ազատել էր, վարորդն էլ վրեժխնդիր եղել։

Սպիտակ «Նիսանի» կատաղի պտույտների երկրոդ սերիան է հրապարակվել, այսօր, նոր կադրեր են հայտնվել համացանցում, որտեղ նույն մեքենան «դրիֆթում» է մեկ այլ փողոցում։

Ոստիկանները երեկ արդեն վարորդին հայտնաբերել են, մեքենան հատուկ տարածքում է։

Երեւանում է «Վայրի հրեշտակը»։ 90-ականների ամենահայտնի սերիալներից մեկի աստղը Նատալիա Օրեյրոն լուսադեմին  եկել է Հայաստան։ Ուրգվացի արտիստը, որ նաեւ երգչուհի է,  այստեղ է համերգային շրջագայությամբ, որ կոչվում է «Անմոռանալի»։ Ապրիլի 7-ին նա կերգի մարզահամերգային համալիրում

Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել, այսօր կազմել է 487 դրամ, եվրոն 547 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 637, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 45 դրամ:

Շաբաթ օրը Հայաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով։ Երեւանում շաբաթ  սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, իսկ վաղը ցերեկը՝ +8+10: