Խորհրդային միլիոնավոր դիտողների սիրելի վրացի դերասան Վախթանգ Կիկաբիձեն տեսաուղերձ է հղել, որտեղ պատմել է վերջերս մահացած նշանավոր ռեժիսոր Գեորգի Դանելիայի մասին:

«Չկա այլեւս իմ շատ սիրելի մարդը, մտերիմ ընկերը, հիանալի ռեժիսորը, նկարիչը, գրողը, մեծատառով մարդը, նման հումորով... Ես հազվադեպ եմ նման հումոր հանդիպել», - նշել է դերասանը:

Կիկաբիձեն պատմել է  իր ընկերոջ հետ վերջին հեռախոսազրույցի հիշողությունների մասին՝ նշելով, որ նրանք կատակել են, երեւակայել մահից հետո իրենց հանդիպման մասին:

Կիկաբիձեն պատմել է, որ նրանք երկուսն էլ շատ են սիրել ձուկ որսալ եւ Դանելիան ասել է, որ սպասելու է իր ընկերոջը, իսկ Կիկաբիձեն հավելել է, որ երբ նա գա, նրա ձեռքին երկու ուռկան կլինի, նրանք կգնան ոսկե ձկնիկներ որսալու, սեղան կգցեն եւ կհրավիրեն իրենց բոլոր կյանքից վաղ հեռացած ընկերներին:

«Երեկոյան տարատեսակ  ուտեստներից հյուրասիրություն կկազմակերպենք եւ կհարվիրենք մեր բոլոր մտերիմ ընկերներին, որոնք մեզանից շուտ են հեռացել եւ առաջին կենացը կբարձրացնենք նրանց համար, ովքեր մնացել են տանը՝ Մոսկվայում, Թբիլիսիում», - ասել է դերասանը:

«Ինձ համար շատ տխուր է խոսել: Ես երեկ ամբողջ գիշեր կնոջ պես  լաց եմ եղել: Երկնային արքայություն նրան: Ես անձամբ երբեք չեմ մոռանա նրան, որովհետեւ նա ինձ մեծ արտիստ դարձրեց... Դա լրիվ Գիյան է արել: Ես վաստակ չունեմ դրանում», - հավելել է Կիկաբիձեն: