Տուն վարձակալելու հանրահայտ Airbnb հարթակը ներողություն էհայտնել Նոր Զելանդիայից ընտանիքին, որը Իռլանդիայում տանը թաքնված տեսախցիկ է հայտնաբերել հայտնում է Irish Mirror-ը։

Կորկ քաղաքում անցյալ ամիս բնակարան վարձակալած Բարկերների ընտանիքը տեսախցիկը հայտնաբերել է հյուրասենյակում տեղադրված հակահրդեհային ազդանշանի վրա։

Հինգ երեխաների մայր Նիլին պատմել է, որ իրենք շատ են վախեցել, երբ տեսել են տեսախցիկը։

Նրա խոսքերով, իրենք դիմել են տանտիրոջը, սակայն նա հրաժարվել է պատասխանել եւ ասել է, թե իր տանը միայն մեկ տեսախցիկ կա, որը «տեղադրվել է իր անձնական գույքը պաշտպանելու համար»։

Ընտանիքն այս պատմությունը պատմել է սոցցանցերում, ինչին ի պատասխան՝ Airbnb-ը խոստացել է սեփական հետաքննությունը անցկացնել։