Սկզբում պլատֆորմն ստեղծվել էր անկախ հեղինակների աջակցությամբ, բայց հիմա այն հրաժարվում է «նորարարական» կոնտենտից՝ հօգուտ ավելի ավանդականի։

Վերջին ժամանակներս կոնտենտի անկախ հեղինակները YouTube-ում սկսել են մեղադրել ընկերությանը կողմնակալության մեջ՝ հօգուտ խոշոր ընկերությունների եւ հայտնի բլոգերների, տեղեկացնում է Gazeta-ն՝ https://www.gazeta.ru/ հղում կատարելով The Verge-ին։

Պարբերականը նշում է, որ շատերն են այժմ խոսում YouTube-ի մահվան մասին։ Սկզբում պլատֆորմը ստեղծվել էր անկախ հեղինակների աջակցությամբ, բայց հիմա այն հրաժարվում է «նորարարական» կոնտենտից՝ հօգուտ ավելի ավանդականի։

Այնինչ, հենց YouTube-ի դիրքորոշման մեջ կան էական տարբերություններ այն հարցում, թե ինչպիսին են տեսնում այն ստեղծողները եւ ինչ համատեքստում է ընկերությունը ներկայանում ԶԼՄ-ներում։ Մասնավորապես, տեսապլատֆորմը հենվում է կոնտենտի ստեղծողների վրա՝ տարբերելու իրեն առցանց-սթրիմինգի մրցակիցներից, ինչպիսին են Netflix-ը եւ Hulu-ն, գրում է պարբերականը։

Ընդ որում՝ ընկերությունը պնդում է, որ մտադիր է առաջ տանել սեփական կոնտենտը, այն դեպքում, երբ նման կոնտենտի անկախ ստեղծողները դժգոհում են իրենց իրավունքների ոտնահարումից, ինչպես նաեւ նրանց որոնման արդյունքում տեսանյութ եւ երաշխավորություններ տրամադրելու հարցում։

Այժմ YouTube-ը ներկայացնում է տեսահոլովակներ, որոնք համապատասխանում են չափանիշներին, եւ դա «կշեռքի նժարը թեքում է» հօգուտ հայտնի ստեղծողների կամ խոշոր ընկերությունների, ասվում է նյութում։