ԱՄՆ-ում դատում են Նոր Զելանդիայի ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչ Ալֆրեդ Կիտինգին։ Նրան մեղադրում են Վաշինգտոնում երկրի դեսպանության զուգարանում տեսախցիկ տեղադրելու մեջ՝ հայտնում է BBC News-ը։

Կիտինգը տեսախցիկը տեղադրել էր ջեռուցման համակարգի մեջ։ Այն պատահաբար է հայտնաբերվել, պարզապես ընկել է հատակին։

Հայտնում են, որ մեղադրյալի ԴՆԹ-ն համընկնում է տեսախցիկի SD քարտից վերցված նմուշի հետ։

Կիտինգն իրեն մեղավոր չի ճանաչում։

Քանի որ Կիտինգը Նոր Զելանդիայի հպատակ է, այդ երկիրը նույնպես պատասխանատվություն է կրում հանցանքի համար։