Honor 20 Pro-ն կներկայացվի ապրիլի 20-ին, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով CNMO-ին։

Ընկերությունը գոհ է Honor View 20-ի հաջողությունից եւ որոշել է թողարկել նման սմարթֆոն։ Մեկ ամսում վաճառվել է «ծակ» դեվայսի 1,5 միլիոն պատճեն։

Honor 20 Pro-ն կունենա Sony IMX600 հիմնական խցիկի թանկ սենսոր, սմարթֆոնը հագեցած կլինի 6,1 դյույմ տրամագծով OLED էկրանով եւ կաշխատի Kirin 980 վերջին սերնդի ֆլագմանական պրոցեսորով։

Սպասվում է, որ սմարթֆոնը կվաճառվի երեք տարբերակով՝ 6+128 Գբ, 8+128 Գբ եւ 8+256 Գբ։ Այն կարժենա մոտ 450 դոլար։

Honor 10-ը նույնպես դարձել էր անցած տարվա գարնան հիթը։